Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

ԵՄ-Փաշինյան «գործարք». մոլդովական սցենարը Հայաստանում

ԵՄ-Փաշինյան «գործարք». մոլդովական սցենարը Հայաստանում
16.12.2025 | 11:51

Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասի հայտարարությունը, ըստ որի՝ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին ընտրությունների ընթացքում «արտաքին վնասակար ազդեցության» դեմ պայքարում, նախադեպային է իր բովանդակությամբ։

Փաստացի արձանագրվում է, որ գործող իշխանությունը համաձայնել է Հայաստանում կիրառել, այսպես կոչված, մոլդովական սցենարը՝ սեփական իշխանության վերարտադրության դիմաց։

Սա այլևս ոչ թե ԵՄ տեխնիկական օժանդակություն է, այլ քաղաքական միջամտություն ընտրական գործընթացին։

Մոլդովայում այդ մոդելը հանգեցրել է ոչ թե ժողովրդավարության ամրապնդման, այլ՝

- ընդդիմադիր քաղաքական դաշտի զտման,

- «վնասակար ազդեցության» անորոշ սահմանումներով անհարմար ուժերի դուրսմղման,

- ընտրական ավտորիտարիզմի հաստատման։

ԵՄ-ի այս աջակցությունը կարող է չարաշահվել Հայաստանի իշխանության կողմից՝ ընդդիմության դեմ, նման Մոլդովայի դեպքում տեղի ունեցածին, որտեղ ընդդիմադիր կուսակցությունների արգելքը և ընտրական սահմանափակումները քննադատվել են որպես ընդդիմության ճնշման գործիք:

Այս համատեքստում ակնհայտ է, որ ԵՄ ներկայիս բյուրոկրատիան աստիճանաբար հեռանում է արևմտյան արժեքներից՝ ժողովրդավարությունը փոխարինելով «կառավարվող ընտրությունների» մոտեցմամբ։

ԵՄ-ն ավելի ու ավելի հաճախ ոչ թե պաշտպանում է ազատ քաղաքական մրցակցությունը, այլ նպաստում է իր համար ընդունելի կախյալ վարչակարգերի վերարտադրությանը։

Փաշինյանի իշխանության և ԵՄ բյուրոկրատիայի այս «գործարքն» ունի նաև արտաքին քաղաքական գին։

Այն արտացոլում է Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք:

Հայաստանում խրախուսվում է պարզունակ և կոպիտ հակառուսական խոսույթը՝ որպես հավատարմության փոխհատուցում։

Սա չի բխում Հայաստանի անվտանգության իրական շահերից և չի ապահովում արտաքին քաղաքական հավասարակշռում։

Երբ իշխանության լեգիտիմությունը ձևավորվում է արտաքին կառույցների հովանավորությամբ, ինքնիշխան ժողովրդավարության մասին խոսելը նվազագույնը ինքնախաբեություն է։

Հայաստանին անհրաժեշտ են ազատ և մրցակցային ընտրություններ, ոչ թե արտաքին վերահսկողությամբ ձևավորված «ճիշտ արդյունք» ապահովող գործընթացներ։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 19000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ